«Պատմաբանասիրական հանդես»-ը քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող, հայագիտությունը ներկայացնող պարբերական է (հիմնադրվել է 1958 թ.): Պարբերականում տպագրվել են Հայաստանում և արտերկրում ապրող հայագետների բազում սերունդներ: «Պատմաբանասիրական հանդես»-ի հիմնադիր խմբագիրը մինչև 1999 թ. եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ. Գ. Ներսիսյանը: 1999 թ. պարբերականի գլխավոր խմբագիր է ընտրվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ. Ա. Միքայելյանը, 2006 թ.՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ս. Բ. Հարությունյանը: 2018 թ. առ այսօր «Պատմաբանասիրական հանդես»-ի գլխավոր խմբագիրն է բ. գ. դ. Ա. Հ. Զաքարյանը: